00:00:00

Թաիլանդի կառավարությունը վերացրել է արտակարգ դրությունը

21:34, 22 հոկտեմբեր 2020 Աշխարհ

Թաիլանդի կառավարությունը չեղյալ է հայտարարել անցյալ շաբաթ Բանգկոկի համար հայտարարված արտակարգ դրությունը` ժողովրդավարական բարեփոխումների օգտին ուսանողների կողմից անկացվող բողոքի ցույցերը զսպելու համար, փոխանցում է AP-ն: Հրամանագրով արգելվում էին հանրային հավաքները չորս մարդուց ավել խմբերով, եւ, ի թիվս այլ միջոցառումների, թույլատրվում էր գրաքննությունը ԶԼՄ-ների նկատմամբ: Ընդդիմադիր կուսակցությունը եւ մի խումբ ուսանողներ բողոքարկել էին այն դատարանում: Հինգշաբթի կեսօրին ուժի մեջ մտած արտակարգ դրության հրամանագրի չեղարկման մասին հրամանագրում ասվում էր, որ իրավիճակը մեղմացել է եւ այժմ կարող է կարգավորվել գործող օրենքներով: Վարչապետ Պրայութ Չան-օչան ելույթ ունեցավ ազգային հեռուստատեսության եթերում` կոչ անելով ցուցարարներին թուլացնել քաղաքական լարվածությունը, եւ խոստացավ վերացնել արտակարգ դրությունը: «Ես կանեմ այս իրավիճակի ապասրմանն ուղղված առաջին քայլը,- ասաց նա:- Ես ներկայումս պատրաստվում եմ վերացնել արտակարգ դրությունը Բանգկոկում եւ դա կանեմ անմիջապես, եթե բռնության կիրառմամբ միջադեպեր չլինեն»: Բողոքի ակցիայի մասնակիցները ավելի ժողովրդավարական սահմանադրություն եւ միապետության բարեփոխումներ են պահանջում:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր