00:00:00

Թուրքիայի ԱԳ փոխնախարարը Մոսկվա այցի ժամանակ չի քննարկելու ղարաբաղյան հակամարտությունը

17:38, 22 հոկտեմբեր 2020 Աշխարհ

Թուրքիայի ԱԳ փոխնախարար Սեդաթ Օնալի այսօր մեկնարկող մոսկովյան այցի ժամանակ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի քննարկվելու։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Սերգեյ Վերշինինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Նրա խոսքով՝ այսօր ԱԳ փոխնախարարների մակարդակով սկսվող բանակցությունների գլխավոր թեմաներն են լինելու Սիրիայի եւ Լիբիայի իրադարձությունները։ «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ոչ մի կապ չունի Սիրիայում ռուս-թուրքական համագործակցության հետ»,- ասել է Վերշինինը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր