00:00:00

Եվրամիությունը Վրաստանը բացառել է անվտանգ երկրների ցուցակից

15:00, 22 հոկտեմբեր 2020 Աշխարհ

Եվրամիությունը Վրաստանը բացառել է անվտանգ երկրների ցուցակից, հաղորդում է Rustavi 2-ը: Պատճառը համաճարակաբանական վիճակի վատթարացումն է, Վրաստանի հետ միասին ցուցակից բացառվել են Կանադան եւ Թունիսը: Ընդ որում,ցուցակում ծրագրվում է ներառել Սինգապուրը: Այդպիսով, անվտանգ երկրների ցուցակում կլինեն 9 երկիր՝ Ավստրալիա, Չինաստան, Նոր Զելանդիա, Ռուանդա, Սինգապուրը, Թաիլանդը, Ուրուգվայը, Հարավային Կորեան եւ Ճապոնիան: Վերջնական որոշումը ԵՄ 27 անդամ երկրներ կկայացնեն հոկտեմբերի 23-ին: Մարտին կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով եվրոպական երկրները փակել էին իրենց սահմանները: ԵՄ-ում հուլիսի 1-ից մասնակիորեն բացվել են սահմանները: Ցուցակը կվերանայվի՝ կապված հանգամանքներից, այն թարմացվում է յուրաքանչյուր 2 շաբաթը մեկ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր