00:00:00

«С-400 համակարգերը չեն ինտեգրվի ՆԱՏՕ-ի ենթակառուցվածք, այլ կներդրվեն անկախ». Թուրքիայի ՊՆ

13:58, 22 հոկտեմբեր 2020 Աշխարհ

Անկարայի կողմից Մոսկվայից ձեռք բերված С-400 զենիթահրթիռային համակարգերը կներդրվեն ՆԱՏՕ-ի համակարգից անկախ, ինչի մասին հայտնել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը: «С-400 համակարգերը չեն ինտեգրվի ՆԱՏՕ-ի թիմային կառավարման ենթակառուցվածք: Դրանք կներդրվեն անկախ»,-նախարարի խոսքը մեջբերում է ՏԱՍՍ գործակալությունը: Նրա խոսքով՝  ռուսական С-400-ների գնումը բոլորովին չի նշանակում, որ Անկարան «հեռվանում է ՆԱՏՕ-ից»: Պաշտոնյան հայտարարել է, որ Անկարան դեռևս պատրաստ է քննարկել Patriot զենիթահրթիռային համակարգերի գնման հնարավորությունը, եթե Վաշինգտոնը հարմար պայմաններ ներկայացնի: Աքարը նշել է, որ «այս պահին միայն Ռուսաստանն է հավուր պատշաճի պատասխանել Թուրքիայի պահանջներին»: Նրա խոսքով՝ Patriot համակարգերը կարող են գնվել համակարգերի փոխանցման և համատեղ արտադրության ժամկետները համաձայնեցնելու պայմանների դեպքում: Աքարը մեկնաբանել է նաև երկրի հյուսիսում անցկացված կրակային զորավարժությունները՝ С-400-ի մասնակցությամբ: «Պաշտպանական համակարգերի ձեռք բերման յուրաքանչյուր ծրագրի շրջանակում անցկացվում են փորձարկումներ և համակարգային ստուգումներ: Դա գնումների ծրագրի մի մասն է և պարզապես տեխնիկական գործողություն»,- ընդգծել է նախարարը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր