00:00:00

ՖԻՖԱ. Հայաստանի հավաքականը պահպանել է դիրքը

18:20, 22 հոկտեմբեր 2020 Սպորտ

Հայաստանի ազգային հավաքականը Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) դասակարգման աղյուսակում պահպանել է 101-րդ տեղը: Նախորդ հրապարակումից հետո Հայաստանի հավաքականն անցկացրել էր 2 հանդիպում՝ Ազգերի լիգայի C դիվիզիոնում ոչ ոքի խաղալով Վրաստանի (2:2) և Էստոնիայի (1:1) հետ: ՖԻՖԱ-ի դասակարգման առաջատարը շարունակում է մնալ Բելգիայի հավաքականը, իսկ աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիան մնացել է երկրորդ տեղում: Լավագույն եռյակը եզրափակում են բրազիլացիները: Լավագույն տասնյակում են նաև Անգլիան, Պորտուգալիան, Իսպանիան, Ուրուգվայը, Արգենտինան, Խորվաթիան ու Կոլումբիան: Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի մրցակիցներից Հյուսիսային Մակեդոնիան 65-րդն է, Վրաստանը՝ 88-րդը, իսկ Էստոնիան՝ 109-րդը: Ազգերի լիգայում Խոակին Կապառոսի գլխավորած թիմը  հաջորդ հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 15-ին՝ հյուրընկալվելով Վրաստանին: 3 օր անց հայկական թիմը վերջին տուրում կըդնունի Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր