00:00:00

Իրանը պատասխանել է ԱՄՆ ընտրություններին միջամտության վերաբերյալ մեղադրանքներին

13:40, 22 հոկտեմբեր 2020 Աշխարհ

Իրանը շահագրգռված չէ միջամտել ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին եւ դրանց արդյունքների հետ կապված նախապատվություններ չունի, ABC News-ին ասել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչության մամուլի խոսնակ Ալիռեզա Միրյուսեֆին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Ի տարբերություն ԱՄՆ-ի` Իրանը չի միջամտում այլ երկրների ընտրություններին»,- ասել է Միրուսեֆին: Աշխարհը ականատես է եղել ամենաբարձր մակարդակով սեփական ընտրությունների արդյունքները կասկածի տակ դնելու ԱՄՆ հուսահատ փորձերին, ասել է նա: «Այդ մեղադրանքները ոչ այլ ինչ են, քան ընտրողների վստահությունն ԱՄՆ ընտրությունների անվտանգության նկատմամբ խաթարելու եւս մի սցենար, եւ անհեթեթ են: Իրանը շահագրգռված չէ միջամտել ԱՄՆ ընտրություններին եւ դրանց արդյունքների հետ կապված նախապատվություններ չունի»,- շեշտել է նա: Նա ԱՄՆ-ին հորդորել է «վերջ տալ չարամիտ եւ վտանգավոր մեղադրանքներին Իրանի հասցեին»: Ավելի վաղ ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Զոն Ռեթքլիֆն ասել էր, որ ամերիկացի ընտրողների գրանցման մասին տեղեկությունները հայտնվել են Իրանի եւ Ռուսաստանի ձեռքում: Ըստ նրա` այդ տվյալները կարող են օգտագործվել օտարերկրյա խաղացողների կողմից` գրանցված ընտրողներին կեղծ տեղեկատվություն փոխանցելու համար, ինչը «կասկածներ կստեղծի, քաոս կսերմանի եւ կխաթարի վստահությունն ամերիկյան ժողովրդավարության նկատմամբ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր