00:00:00

Ֆրանսիայում հայերը կոչ են անում միջամտել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը

12:47, 22 հոկտեմբեր 2020 Աշխարհ

Ֆրանսիայում հայկական սփյուռքը, որն ամենամեծն է Արևմտյան Եվրոպայում, կոչ է անում երկրին ավելին անել՝ Երևանին Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում աջակցելու համար: Տասնյակ տղամարդիկ և կանայք շտապել են Փարիզում գտնվող Ֆրանսիայի Ազգային ժողովի հրապարակ: Նրանք ծածանել են Հայաստանի կարմիր-կապույտ-նարնջագույն դրոշը: Ոմանք ցուցանակներ են պահել՝ «Ճանաչեք Ղարաբաղը» գրությամբ, իսկ շատերը վանկարկում են «Հայաստան» կամ «Արմենիա»: Ցուցարարները հավաքվել են՝ պահանջելու Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին Լեռնային Ղարաբաղի շուրջ Ադրբեջանի հետ հակամարտությունում: Ֆրանսիայում ապրում է Արևմտյան Եվրոպայի ամենամեծ հայկական սփյուռքը՝ մինչև 600 000 անդամ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր