00:00:00

Ահաբեկչի կողմից Վրաստանի բանկում վերցված բոլոր պատանդներն ազատ են արձակվել

10:41, 22 հոկտեմբեր 2020 Աշխարհ

Բոլոր պատանդները, որոնք գերեվարվել էին նախօրեին Զուգդիդիում, արդեն ազատության մեջ են: Վրաստանի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ նրանց առողջությանը ոչինչ չի սպառնում: «Սամեգրելոյի շրջանում ՆԳՆ-ի կողմից իրականացված հատուկ ոստիկանական գործողության արդյունքում բոլոր պատանդներն ազատ են արձակվել, և նրանց կյանքին և առողջությանը այլևս վտանգ չի սպառնում», - ասված է հայտարարության մեջ: Նախարարության տվյալներով՝ հարձակումը տեղի է ունեցել Զվիադ Գամսախուրդիայի պողոտայում գտնվող բանկի մասնաճյուղում: Հարձակվողը պատանդ էր վերցրել 43 մարդու: Նախօրեին բանակցողներին հաջողվել է ապահովել պատանդների մեծ մասի ազատումը, նրանց փոխարինել է ոստիկանության տեղի վարչության պետ Ավթանդիլ Գալդավան: Ավելի ուշ նա և երեք այլ պատանդներ լքել են բանկի մասնաճյուղը: Հանցագործին հաջողվել է թաքնվել, նրան փնտրում են:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր