00:00:00

Պուշկովը հայտարարել է խաղաղության անհնարինության մասին Ղարաբաղ թուրքական զորքեր մտցնելու դեպքում

10:40, 22 հոկտեմբեր 2020 Աշխարհ

Հինգշաբթի, հոկտեմբերի 22-ին, սենատոր Ալեքսեյ Պուշկովը մեկնաբանել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայի հայտարարությունը` Ադրբեջանի իշխանությունների խնդրանքի դեպքում չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն թուրքական զորքեր ուղարկելու պատրաստակամության մասին: «Թուրք զինվորականները Ղարաբաղո՞ւմ: Դա հակամարտության ընդլայնման եւ միջազգայնացման կհանգեցներ եւ կբացառեր խաղաղության սցենարը: Էլ չասած անցյալի ուրվականների վերածննդի մասին»,- գրել է նա Twitter-ի իր էջին: Ավելի վաղ Թուրքիայի փոխնախագահը, խոսելով հանրապետության զորքերի` ԼՂՀ տարածք հնարավոր տեղափոխման մասին, ասել էր, որ զինված հակամարտության վերսկսման սկզբից Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանն «արդեն նախանշել է իր դիրքորոշումը: Թուրքիան չի հապաղի եւ մեր նախագահը` առավել եւս»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր