00:00:00

Ձերբակալվել են Բասաևի՝ Դաղստան ներխուժած ջոկատների երկու ենթադրյալ մասնակիցներ

22:46, 21 հոկտեմբեր 2020 Աշխարհ

Ռուսաստանի քննչական կոմիտեն հայտարարել է 1999 թվականին Չեչնիայի դաշտային հրամանատար Շամիլ Բասաևի՝ Դաղստան ներխուժած ջոկատի երկու ենթադրյալ մասնակիցների ձերբակալության մասին՝ գրում է ekhokavkaza.com-ը:
Քննիչների խոսքով՝ ձերբակալվածները Ստավրոպոլի երկրամասի բնիկներ են՝ Ռասուլ Մայլուբաևը և Զագիր Յակուբովը: Նրանք մեղադրվում են իրավապահների կյանքի նկատմամբ ոտնձգություն կատարելու մեջ: «Մոտ ժամանակներս հետաքննությունը կդիմի դատարան` Մայլուբաևի և Յակուբովի նկատմամբ կալանքը՝ որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությամբ», – ՏԱՍՍ-ին ասել է Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր