00:00:00

Ռուսական օդուժը հզոր հարված է հասցրել Սիրիայի հյուսիսարևմտյան շրջանում տեղակայված ահաբեկչական խմբավորման դիրքերին

23:01, 21 հոկտեմբեր 2020 Աշխարհ

Ռուսական օդուժն այս շաբաթ ավիահարվածների ևս մեկ տարափ է իրականացրել Սիրիայի հյուսիսարևմտյան ուղղությամբ՝ թիրախավորելով «Հայաթ Թահրիր ալ-Շամ» ահաբեկչական խմբավորման և նրանց աջակիցների դիրքերը:
Ինչպես գրում է Al-Mmasdar News-ը՝ հղում անելով Լաթաքիա նահանգի ղեկավարությանը, ռուսական օդուժը չորեքշաբթի մի շարք հարվածներ է իրականացրել Իդլիբի ուղղությամբ, ինչի արդյունում ջիհադական ապստամբներին պատկանող մի շարք թիրախներ են խոցվել  Ջաբալ ալ-Զավիա շրջանում: Նշվում է, որ այս ավիահարձակումը հաջորդել է մեկ օր առաջ տեղի ունեցած ավիահարվածներին, որոնք իրականացվել են նույն շրջանում: Աղբյուրի տվյալներով՝ մինչ ռուսական օդուժը երեքշաբթի հարձակում է իրականացրել ահաբեկիչների դիրքերի ուղղությամբ, թուրքական զորքերին նկատել են հյուսիսային Համա նահանգի դիտակետից հեռանալիս, որն Անկարայի խոշորագույն դիտակետն էր սիրիական նահանգում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր