00:00:00

Ժամանակը սպառվում է․ Վրաստանում մարդկանց պատանդառած հանցագործը պահանջում է ուղղաթիռ ու կես միլիոն դոլար

18:58, 21 հոկտեմբեր 2020 Աշխարհ

Վրաստանի Զուգդիդի քաղաքի բանկերից մեկում մարդկանց պատանդառած հանցագործի պահանջները կատարելու ժամանակը լրանում է, պատմել է պատանդներից Իրակլի Կվարացխելիան, որը, հանցագործի թույլտվությամբ, կապվել է Վրաստանի Առաջին ալիքի հետ։ Նրա խոսքով՝ ինքը կարող է ասել միայն այն, ինչը թույլատրել է պատանդառուն, գրում է Sputnik Geogia-ն։ Հեռուստաընկերություն զանգահարած անձն ասել է, որ երկու ժամ առաջ բանկը գրաված անձը հրապարակել է իր պահանջները, սակայն պատասխան չի ստացել։ Այժմ ահաբեկիչը ձեռքին նռնակ է պահել ու սպառնում է այն պայթեցնել, եթե մինչև ժամը 18։00-ն իր պահանջները չկատարվեն։ Նա պահանջել է կես միլիոն դոլար, ավտոմեքենա ու ուղղաթիռ, ինչպես նաև ոչ մի փորձ՝ ուժով պատանդներին ազատ արձակելու։ «Մթավարի» հեռուստաալիքն էլ հայտնում է, որ ահաբեկչի հայտարարած վերջնաժամկետը լրանում է 18։30-ին։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, զինված տղամարդը Վրաստանի Զուգդիդի քաղաքի բանկերից մեկում 18 մարդու է պատանդ վերցրել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր