00:00:00

Դրեզդենում ձերբակալվել է դանակով անցորդների վրա հարձակված իսլամիստը

21:45, 21 հոկտեմբեր 2020 Աշխարհ

Գերմանիայի իրավապահ մարմինների աշխատակիցները Դրեզդենում ձերբակալել են երկու շաբաթ առաջ դանակով երկու զբոսաշրջիկի վրա հարձակված իսլամիստին, գրում է Der Spiegel հրատարակությունը։ Աղբյուրը մանրամասնում է, որ չարագործը Սիրիայի 20-ամյա քաղաքացի է, որը Գերմանիա է տեղափոխվել 2015 թվականին։ Հայտնի է, որ նրա՝ ապաստան ստանալու համար ավելի վաղ ներկայացրած դիմումը չեղարկվել է։ Իրավապահ մարմինների տվյալների փոխանցմամբ՝ նախկինում նա պետական անվտանգությանը սպառնացող հանցագործություն գործելու կասկածանքով ավելի քան երկու տարի ազատազրկված է եղել։ Մասնավորապես՝ նրան կասկածել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նոր անդամների հավաքագման մեջ։ Հիշեցնենք, որ հարձակման հետևանքով զբոսաշրջիկներից մեկը զոհվել էր, իսկ մյուսը՝ ծանր վնասվածքներ ստացել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր