00:00:00

ՆԱՏՕ-ն գնահատել է թուրքական Ս-400-ների` դաշինքի պաշտպանական համակարգ ինտեգրման հնարավորությունը

18:53, 21 հոկտեմբեր 2020 Աշխարհ

Թուրքիայի կողմից Ռուսաստանից ձեռք բերված Ս-400 համակարգերը չեն կարող ինտեգրվել ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության միասնական համակարգ, դաշինքն աջակցում է այլընտրանքային տարբերակներ գտնելու ջանքերին, հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Ես մտահոգված եմ Ս-400 գնելու Թուրքիայի որոշմամբ եւ այս հարցը բազմիցս բարձրացրել եմ Անկարայում իմ հանդիպումների ընթացքում: Այս համակարգը չի կարող ինտեգրվել ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության միասնական համակարգ»,- ասել է նա ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների`  վիդեոկոնֆերանսի ձեւաչափով երկօրյա հանդիպման մեկնարկից առաջ: Ստոլտենբերգը հիշեցրել է ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, որ այդպիսի քայլերին կարող են պատժամիջոցներ հաջորդել: «Ես կողմ եմ այլընտրանքներ գտնելու ջանքերին»,- շեշտել է նա: Գլխավոր քարտուղարը նաեւ պարզաբանել է, որ շփում է պահպանում Թուրքիայի եւ ԱՄՆ-ի միջեւ Patriot համակարգերի տեղակայման հարցով, իսկ Անկարան աշխատում է ՆԱՏՕ-ի եվրոպական անդամների հետ` ֆրանսա-իտալական հակաօդային պաշտպանության համակարգի տեղակայման համար: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը խոստովանել է, որ երկրներն իրենք են որոշում, թե ինչ զենք ձեռք բերել, «սակայն կարեւոր է անհրաժեշտ համատեղելիություն ապահովել ՆԱՏՕ-ի շրջանակներում»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր