00:00:00

Հունաստանը պահանջում է դադարեցնել Թուրքիա-ԵՄ մաքսային միության համաձայնագիրը

17:45, 20 հոկտեմբեր 2020 Աշխարհ

Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը նամակով դիմել է Եվրահանձնաժողովի ԵՄ ընդլայման հարցերով հանձնակատարին՝ պահանջելով կասեցնել Թուրքիայի ու ԵՄ-ի միջև ստորագրված մաքսային միության համաձայնագիրը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ Դենդիասը նշել է, որ Թուրքիան, չնախատեսված սակագներ և օրենսդրական միջոցառումներ կիրառելով, շարունակում է միակողմանիորեն խախտել մաքսային միության կանոնները։ Հույն նախարարը նաև կոչ է արել Թուրքիայի դեմ միջոցներ ձեռնարկելու հարցն անմիջապես վերանայել։ Իսկ նման կոչով հանդես գալու պատճառը, ըստ Դենդիասի, այն է, որ Թուրքիան շարունակում է սադրանքների դիմել։ Հիշեցնենք, որ պաշտոնական Աթենքը հայտարարել էր, որ Թուրքիայի կողմից Միջերկրական ծովի արևելյան հատվածում իրականացվող և անընդմեջ ընդլայնվող սեյսմիկ հետազոտական աշխատանքները սպառնում են Հունաստանի տարածքային ամբողջականությանը։ Հունաստանն ավելի վաղ Թուրքիայի դեմ միջոցներ ձեռնարկելու հարցում բազմաթիվ բողոք-նամակներ էր հղել միջազգային կառույցներին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր