00:00:00

Թուրքիայում ձերբակալվել է ԱՄԷ-ի օգտին լրտեսության մեջ մեղադրվող անձը

15:00, 20 հոկտեմբեր 2020 Աշխարհ

Թուրքիայում ձերբակալվել է Արաբական Միացյալ Էմիրությունների օգտին լրտեսության մեջ մեղադրվող անձը, հաղորդում է The Washington Post-ը: Թուրք պաշտոնյայի խոսքով՝ Թուրքիայի հատուկ ծառայությունները ձերբակալել են Հորդանանի քաղաքացի 45-ամյա Ահմեդ ալ-Աստալին: Նա, մասնավորապես, լուսաբանել է Թուրքիայում տեղի ունեցող քաղաքական իրադարձություններն ու հետեւել արտաքսման մեջ գտնվող արաբական դիսիդենտներին: Վերջին երկու տարում սա արդեն ԱՄԷ-ի օգտին լրտեսության մեջ մեղադրանքով Թուրքիայում ձերբակալության երրորդ դեպքն է: 2019-ին ձերբակալված երկու տղամարդիկ տեղեկություններ են հավաքել Թուրքիայում պաղեստինյան խմբավորումների մասին: Նրանցից մեկը՝ Զաքի Հասանը, մահացել է ձերբակալության ժամանակ, ինչը կառավարությունն անվանել է ակնհայտ ինքնասպանություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր