00:00:00

Թրամփն իրեն համեմատել է սուպերմենի հետ

11:10, 20 հոկտեմբեր 2020 Աշխարհ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ սուպերմեն է իրեն զգացել, երբ ընդունել է Regeneron ընկերության արտադրության հակամարմինների նոր կոկտեյլը կորոնավիրուսի դեմ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Ես Regeneron եմ ընդունել, որի մասին ոչ ոք չէր լսել վեց ամիս առաջ: Ես արթնանում եմ հաջորդ առավոտ եւ ինձ սուպերմեն եմ զգում»,- ասել է Թրամփն Արիզոնայում ելույթ ունենալիս: Նույն ելույթում Թրամփն ամերիկացիներին պատվաստանյութի շուտափույթ մշակում է խոստացել: Նա կրկնել է, որ այժմ ինքն իմունիտետ ունի կորոնավիրուսի նկատմամբ: Թրամփը նաեւ պնդում էր, որ համավարակը «ինքը կվերանա»` նույնիսկ առանց պատվաստանյութի եւ որ դա տեղի կունենա շուտով: Ավելի վաղ բժիշկները քննադատում էին Թրամփին այս հայտարարությունների համար: Թրամփը հոկտեմբերի սկզբին վարակվել էր կորոնավիրուսով եւ երեք օր անցկացրել էր հիվանդանոցում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր