00:00:00

Ավտովթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին. տուժածը հոսպիտալացվել է

00:31, 20 հոկտեմբեր 2020 Պատահարներ

Հոկտեմբերի 19-ին, ժամը 19:47-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 37-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Mercedes E220» (վարորդ՝ Վահան Մ․, ծնված 2002 թ․), «Lada Priora» (վարորդ՝ Վահագ Դ․, ծնված 1982 թ.) և «Mercedes C180» մակնիշների (վարորդ՝ Վրեժ Ս․, ծնված 1988 թ.) ավտոմեքենաները: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Mercedes C180» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Թադևոս Ս․-ն (ծնված 1964 թ.) տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Հրազդան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն: Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր