00:00:00

Վահան Բիչախչյանը երկրորդն է Սլովակիայի առաջնության լավագույն ռմբարկուների ցուցակում

01:58, 20 հոկտեմբեր 2020 Սպորտ

Սլովակիայի առաջնության 10-րդ տուրում «Ժիլինան» սեփական հարկի տակ 2-1 հաշվով պարտության է մատնել Տռնավայի «Սպարտակին»։ Հանդիպման հաշիվը 5-րդ րոպեին բացել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը։ Սա Բիչախչյանի 7-րդ գոլն էր ընթացիկ առաջնությունում և այդ ցուցանիշով նա առաջնության լավագույն ռմբարկուների ցուցակում բարձրացավ 2-րդ հորիզոնական։ Բիչախչյանը զիջում է միայն «Դունայսկա Ստրեդայի» և Հունգարիայի հավաքականի հարձակվող Ժոլտ Կալմարին, որն իր հաշին 9 գոլ է գրանցել։ Նշենք, որ առաջին կեսի ընթացքում Բիչախչյանն ազդրի վնասվածք է ստացել և ընդմիջմանը փոխարինվել է։ Խաղից հետո Բիչախչյանն ինստագրամի իր էջում տեղադրել է հանդիպման լուսանկարներից և գրառում կատարել «Պինդ եղի՛ր, Հայաստան, մենք քեզ հետ ենք»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր