00:00:00

Սլովենիայի կառավարությունը 30-օրյա արտակարգ դրություն է մտցրել

20:50, 19 հոկտեմբեր 2020 Աշխարհ

Սլովենիայի կառավարությունը 30-օրյա արտակարգ դրություն է մտցրել այն բանից հետո, երբ կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը մեծացել է ավելի քան 2 անգամ: Կառավարությունն արգելել է պանդեմիայից տուժած շրջանների միջեւ տեղաշարժը, եւ պարետային ժամ մտցրել ժամը 21:00-ից սկսած: Այս մասին հայտարարել է ներքին գործերի նախարար Ալես Հոյսը: Նրա խոսքով՝ հասարակական եւ կրոնական բոլոր միջոցառումները կարգելվեն: Սլովենիայում վերջին մեկ շաբաթում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 4845 դեպք, ինչը 2255-ով շատ է, քան դրանցի մեկ շաբաթ առաջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր