00:00:00

Խնդրում եմ՝ թույլ մի տվեք Ադրբեջանի կառավարությանն այսպես վերաբերվել զինվորներին. թուրք ֆուտբոլիստ

20:29, 19 հոկտեմբեր 2020 Աշխարհ

Թուրքիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, թուրքական «Ենի Մալաթիասպոր» ակումբի 37-ամյա հարձակվող Ումուտ Բուլուտը Twitter-ի իր էջում տեղադրել է տեսանյութ, որում վարազները ուտում սպանված ադրբեջանցի զինվորի դին։  Բուլուտը  կից գրառմամբ ադրբեջանցիներին հորդորել է ճնշում գործադրել երկրի կառավարության վրա եւ ռազմադաշտից դուրս բերել սպանված զինվորների դիերը։ «Այն, ինչ տեսնում եմ այս տեսանյութում անմարդկային է։ Խոզերն ուտում են ադրբեջանցի զինվորներին։ Ես բազմաթիվ ընկերներ ունեմ Ադրբեջանում եւ շատ եմ հարգում նրանց։ Եղբայրներ, խնդրում եմ՝ թույլ մի տվեք Ադրբեջանի կառավարությանն այսպես վերաբերվել զինվորներին»,- գրել է Բուլուտը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր