00:00:00

Չիլիում խաղաղ ցույցերը վերածվել են կողոպուտի, անկարգությունների եւ եկեղեցիների հրկիզման

20:17, 19 հոկտեմբեր 2020 Աշխարհ

Տասնյակ հազարավոր չիլիացիներ հավաքվել են Սանտյագոյի կենտրոնական հրապարակում: Անցած տարի այս օրը Չիլիում ավելի քան 30 մարդ է զոհվել զանգվածային ցույցերի հետեւանքով: Այսօր անցակցած խաղաղ ցույցերը վերածվել են կողոպուտի, անկարգությունների եւ եկեղեցիների հրկիզման: CNN-ի հաղորդմամբ՝ մարդիկ ցույցի են դուրս եկել Չիլիի բոլոր քաղաքներում: Շատերը կոչ են արել կողմ քվեարկել սահմանադրության չեղարկմանը, որը պահանջում էին նաեւ 2019-ին: Ուշ երեկոյան ներքին գործերի նախարար Վիկտոր Պերեսը չիլիացիներին կոչ է արել տարաձայնությունները լուծել հոկտեմբերի 25-ին կայանալիք հանրաքվեի ժամանակ: «Նրանք, ովքեր բռնություն են գործադրում, չեն ցանկանում, որպեսզի չիլիացիներն իրենց խնդիրները լուծել ժողովրդավարական միջոցներով»,-ասել է Պերեսը: Դիմակավորված անձինք ներխուժել են ոստիկանական շենք եւ եկեղեցի: Երեկոյան վանդալները հարձակում են գործել Սանտյագոյի մեկ այլ եկեղեցու վրա եւ հրկիզել այն: Անկարգությունների հետ կապված ժամանակավորապես փակվել է մետրոյի ավելի քան 15 կայարան: Ոստիկանությունն արցունքաբեր գազ եւ ջրցաններ է կիրառել: Ոստիկանության գնահատմամբ՝ Սանտյագոյում հավաքվել է մոտ 25 000 մարդ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր