00:00:00

Իրանի սպառազինության արտահանումը կգերազանցի գնումը. Պաշտպանության նախարար

18:50, 19 հոկտեմբեր 2020 Աշխարհ

ՄԱԿ-ի սահմանած սպառազինության էմբարգոյի ժամկետի ավարտից հետո զենքի արտահանումը կգերազանցի գնումները, հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ Ամիր Խաթամին, փոխանցում է Tasnim News Agency-ն։ Կիրակի երեկոյան հեռուստատեսային ելույթի ժամանակ՝ գեներալ Խաթամին հայտարարել է, որ ՄԱԿ-ի սահմանած սպառազինության էմբարգոյի ժամկետի ավարտից հետո Իսլամական Հանրապետությունը կարող է զենքի առևտուր իրականացնել։ «Իրանի կողմից զենքի վաճառքը կգերազանցի գնումները»,-ասել է նա՝ հավելելով, որ անցյալ տարվանից բանակցություններ են ընթանում արտասահմանյան բազմաթիվ երկրների հետ: Ընդգծելով ցամաքային զինամթերքի, հրետանու, ռազմանավերի և սուզանավերի արտադրության գործում Իրանի հաջողությունները՝ նախարարն ասել է, որ Իսլամական Հանրապետությունը մտնում է անօդաչու տեխնոլոգիաների բնագավառում աշխարհի առաջատար տերությունների հնգյակի կամ վեցյակի մեջ: Նրա խոսքով՝ Իրանում արտադրված պաշտպանական արտադրանքն արդյունավետ է և վաճառվում է ողջամիտ գներով։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 18-ին լրացել է Իրանի դեմ ՄԱԿ-ի սահմանած սպառազինության էմբարգոյի ժամկետը, որից հետո Իրանը կկարողանա զենք գնել և վաճառել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր