00:00:00

Թուրքիայի արտարժութային պաշարները արդեն իսկ նվազել են շուրջ 10 մլրդ դոլարով. երկրում շուրջ 37 տոկոս գնաճ է. Մանուկյան

17:10, 19 հոկտեմբեր 2020 Աշխարհ

Թուրքիայի արտարժութային պաշարները արդեն իսկ նվազել են շուրջ 10 մլրդ դոլարով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արտակ Մանուկյանը: «Լիրան անկում է ապրում, որը Թուրքիայի քաղաքական արկածախնդրությունից բացի, ի թիվս այլոց պայմանավորված է նաև զբոսաշրջային հոսքերի կրճատման հետևանքով տնտեսությունում արտարժույթի քիչ գեներացմամբ: Միաժամանակ երկրում բավական բարձր գնաճ է (շուրջ 37%): Այս պայմաններում, երկրների (հատկապես եվրոպական) կողմից տնտեսական պատժամիջոցների կիրառումը էլ ավելի կմեծացնի Թուրքիայի տնտեսական խնդիրները»,- գրել է Մանուկյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր