00:00:00

Հունական բանակը պատրաստ է Միջերկրական ծովի արևելյան հատվածում դիմակայել Թուրքիայի ցանկացած «սադրանքի»․ լրատվամիջոցներ

16:50, 19 հոկտեմբեր 2020 Աշխարհ

Հունական բանակը պատրաստ է Միջերկրական ծովի արևելյան հատվածում դիմակայել Թուրքիայի ցանկացած «սադրանքի», երկուշաբթի հայտնել են հունական ԶԼՄ-ները, հաղորդում է english.alarabiya.net-ը։ Հունական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Հունաստանը դիվանագիտական և ռազմական պատրաստություններ է անցկացնում Էգեյան ծովում և Միջերկրական ծովի արևելյան մասում, որտեղ զինված ուժերը ներկայում գտնվում են բարձր պատրաստվածության վիճակում: Հաղորդվում է նաև, որ Աթենքը դիվանագիտական ճակատում Բեռլինից նոր նախաձեռնություններ է ակնկալում և դրանց ձախողվելու դեպքում՝ ձգտելու է, որ Եվրամիությունը խիստ պատժամիջոցներ սահմանի Թուրքիայի նկատմամբ։ Նշենք, որ օգոստոսից կրկին սրվել են թուրք-հունական հարաբերությունները։ Թուրքիան հայտնել է, որ իր Oruç Reis նավը սեյսմիկ հետազոտություններ է սկսել Արևելյան միջերկրածովյան շրջանում, որը Հունաստանը համարում է իր բացառիկ տնտեսական գոտին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր