00:00:00

Ոսկու գինը թեթեւակի փոփոխվում է

15:08, 19 հոկտեմբեր 2020 Աշխարհ

Երկուշաբթի ոսկու գինը գրեթե չի փոխվել, ներդրողները հրաժարկվում են ակտիվ սակարկություններից: Նյու Յորքի Comex բորսայում ոսկու դեկտեմբերյան ֆյուչերսների գինն աճել է 0,03%-ով կամ 0,65 դոլարով եւ կազմել մեկ տրոյական ունցիայի դիմաց մինչեւ 1907,05 դոլար: Արծաթի դեկտեմբերյան ֆյուչերսներն էժանացել են 0,2%-ով՝ մեկ ունցիայի դիմաց 24,372 դոլար, հաղորդում է «Փրայմ»-ը: Թրեյդերների ուշադրության կենտրոնում է շարունակում մնալ ԱՄՆ տնտեսության խթանման փաթեթի շուրջ իրավիճակը: Սպիտակ տունն ու դեմոկրատները շարունակում են բանակցությունները հնարավոր նոր փաթեթի շուրջ: Կոնգրեսն այդ նպատակով հատկացրել է ավելի քան 3 տրիլիոն դոլար, սակայն աջակցության նախորդ փաթեթի գործողության ժամկետը լրացել է օգոստոսի սկզբին, վերջին բանակցությունները եւս արդյունք չեն տվել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր