00:00:00

«Թուրքիան տագնապալի տեմպերով ծախսում է իր արտարժութային պահուստները». առաջատար տնտեսագետ Սթիվեն Հանկե

14:47, 19 հոկտեմբեր 2020 Աշխարհ

Թուրքիան տագնապալի տեմպերով ծախսում է իր արտարժութային պահուստները՝ լիրային օգնելու համար: Ինչպես նշում է ahvalnews.com կայքը, նման տեսակետ է հայտնել համաշխարհային ճանաչում ունեցող տնտեսագետ, պրոֆեսոր Սթիվեն Հանկեն: «Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նրա փեսայի՝ ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրակի տնտեսական քաղաքականությունը լիրան հասցրել է նվազագույնին, և Թուրքիան պետք է շտապ միջոցներ ձեռնարկի՝ այդ միտումը փոխելու համար»,-նշել է Հանկեն: «Թուրքիան իր արտարժութային պահուստների միջոցով այրվում է այնպես, ինչպես տունը հրդեհի ժամանակ»,- գրել է փորձագետը Twitter-ում: Կենտրոնական բանկը հուլիսից ի վեր ծախսել է մոտ 10 մլրդ դոլար՝ թողնելով պահուստում 41.12 մլրդ դոլար: Բանկն իջեցրել է տոկոսադրույքները՝ պետական խթանիչ միջոցառումներին աջակցելու համար, որոնք հետագայում փոխառությունների բում են առաջացնելու: Երկուշաբթի լիրան բարձրացել է 0.2%-ով՝ հասնելով 7.9145-ի մեկ դոլարի դիմաց, մինչդեռ նախորդ չորեքշաբթի այն ռեկորդային անկում է գրանցել՝ 7.9612 մեկ դոլարի դիմաց: Մեկ տարվա ընթացքում վնասները կազմում է մոտ 25%: Հանկեն նշում է, որ Թուրքիան պետք է անհապաղ ոսկով ապահովված արժութային տախտակ ստեղծի՝ լիրան կայունացնելու և գնաճը զսպելու համար: Նրա խոսքով՝ երկրում տարեկան գնաճը կազմում է 38.97%: Սպառողական պաշոտանական գնաճը կազմում է 11.8%:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր