00:00:00

Իրանի նախագահը հայտարարել է զգոն լինելու անհրաժեշտության մասին թշնամիների դավադրության պայմաններում

23:03, 18 հոկտեմբեր 2020 Աշխարհ

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է զգոն լինելու անհրաժեշտության մասին թշնամիների դավադրության պայմաններում, հաղորդում է Press TV-ն: Նա պաշտոնական անձանց եւ ակտիվիստներին կոչ է արել խուսափել ցանկացած վեճից եւ տարաձայնություններից, «պահպանել հանգիստ եւ քաղաքական ռացիոնալությունն ու թույլ չտալ ժամանակավոր դրդապատճառներով որոշ մարդկանց ուղի հարթել դեպի իրենց չարամիտ երազանքների իրականացումը»: Նա նաեւ նշել է, որ ԻԻՀ կառավարությունը՝ շնորհիվ հաշվարկված ծրագրման, «կարողացել է խափանել երկիրը փլուզելու համար ԱՄՆ-ի մշակած սխեման»: «Չնայած նրան, որ ԱՄՆ-ի անմարդկային եւ անօրինական պատժամիջոցները կրճատել են եկամուտները…պատժամիջոցներից հետո ավելի քան 2,5 տարի անց կառավարությանը հաջողվել է կանխել երկիրը փլուզելու ԱՄՆ-ի չարամիտ փորձերը»,-ասել է Ռոհանին կառավարության տնտեսական համակարգման շտաբում հանդիպման ժամանակ: Նա հավելել է, որ տնտեսական պատերազմի հետ մեկտեղ ԻԻՀ թշանմիները հատկապես ներդրումներ են անում հայրենական պառակտումներում: Հիշեցնենք, որ մինչ Իրանի նկատմամբ զենքի էմբարգոյի ժամկետի ավարտը ԱՄՆ-ն Իրանի նկատմամբ միակողմանի կարգով երկարաձգել է պատժամիջոցները: Սակայն ՄԱԿ-ի ԱԽ բոլոր անդամները դեմ են հանդես եկել այդ նախաձեռնությանը: Այսօր զենքի էմբարգոյի գործողության ժամկետը լրանում է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր