00:00:00

Ֆրանսիայի խոշոր քաղաքներում պարետային ժամ է հայտարարվել. փողոցները դատարկվել են

18:19, 18 հոկտեմբեր 2020

Փարիզի եւ Ֆրանսիայի ութ այլ խոշոր քաղաքների փողոցները դատարկվել են կորոնավիրուսի հետագա տարածումը կանխելու նպատակով կիրակի գիշերը հայտարարված պարետային ժամի` ուժի մեջ մտնելուց հետո, հայտնում է BBC-ն: Նշվում է, որ այս կապակցությամբ իրենց բողոքն են արտահայտել ռեստորանների տերերը, ում բիզնեսն արդեն տուժել է երկամսյա գարնանային կարանտինի արդյունքում: Պարետային ժամը կանդրադառնա շուրջ 20 միլիոն մարդու վրա Ֆրանսիայում, այդ թվում` այնպիսի քաղաքների, ինչպիսիք են Մարսելը, Լիոնը, Լիլը եւ Թուլուզը: Պարետային ժամը կգործի 21:00-ից 06:00-ն: Երկրի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ներդրված միջոցն անհրաժեշտ է հիվանդանոցներում գերծանրաբեռնվածությունից խուսափելու համար: Այնուամենայնիվ, կան մտավախություններ, որ պարետային ժամը բացասաբար կանդրադառնա բիզնեսի վրա: Մասնավորապես, ռեստորանների որոշ սեփականատերեր այն աղետ են համարում: Շաբաթ օրը երկրում կորոնավիրուսով վարակման 32 427 դեպք էր գրանցվել, իսկ նախորդ օրը գրանցվել էր 25 086 նոր դեպք:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր