00:00:00

Արտակ Բեգլարյանը Երեւանում փակ հանդիպում կանցկացնի քաղհասարակության ներկայացուցիչների հետ

16:23, 18 հոկտեմբեր 2020

ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը հոկտեմբերի 19-ին, Երեւանում փակ հանդիպում կանցկացնի քաղհասարակության ներկայացուցիչների հետ: Այս մասին նա հայտնել է իր ֆեսյբուքյան էջում: «ՀՀ քաղհասարակության սիրելի՛ ներկայացուցիչներ, Հոկտեմբերի 19-ին (երկուշաբթի), ժամը 16:00-ին Երևանում կկայանա իմ փակ հանդիպումը ՀՀ քաղաքացիական հասարակության այն ներկայացուցիչների հետ, ովքեր ցանկանում են Արցախին որևէ կերպ օգնել, հատկապես՝ իրենց միջազգային գործընկերների ու փորձառության միջոցով: Հանդիպման ընթացքում ներկայացնելու եմ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի բնակչության դեմ իրականացված ոճրագործությունները և մեր հնարավոր անելիքները դրանք պատշաճորեն փաստագրելու և միջազգայնացնելու, ինչպես նաև միջազգային տարաբնույթ աջակցության հասնելու ուղղությամբ։ Հանդիպումը տեղի կունենա Երևանի Մարիոթ հյուրանոցի Արարատ սրահում։ Տեղերը սահմանափակ են, գրանցվելու համար զանգահարեք՝ 095 939226, մեկ կազմակերպությունից ցանկալի է մեկ հոգի լինի: Հանդիպումը լուսաբանման ենթակա չէ: Հ․Գ․ Խնդրում եմ հանդիպմանը գալ դիմակներով»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր