00:00:00

Իրանի արտգործնախարարը հայտարարել է զենքի վաճառքի էմբարգոյի վերացման մասին

10:04, 18 հոկտեմբեր 2020 Աշխարհ

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Զարիֆը հայտարարել է զենքի վաճառքի էմբարգոյի վերացման մասին, որն ուժի մեջ է մտնում այսօր` հոկտեմբերի 18-ին: «Սա նշանակալի օր է միջազգային հանրության համար, որը, չնայած Միացյալ Նահանգների չարամիտ ջանքերին, աջակցեց ՄԱԿ-ի եւ ՀՀԳՊ-ի 2231 որոշմանը: Իրանի պաշտպանական համագործակցության այսօրվա կարգավորումն աշխարհի հետ հաղթանակ է` հանուն բազմակողմանիության սկզբունքի, ինչպես նաեւ` խաղաղության եւ անվտանգության մեր տարածաշրջանում»,- գրել է Իրանի արտգործնախարարը: Ավելի վաղ Իրանը պատրաստակամություն էր հայտնել սեփական արտադրության զենք վաճառել իր բարեկամ երկրներին եւ գործընկերներին` ելնելով ազգային շահերից:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր