00:00:00

Ալյանս կուսակցությունն ընդունում է միասնական օպերատիվ շտաբ ձևավորելու նախաձեռնությանը. հայտարարություն

23:46, 17 հոկտեմբեր 2020

Կարևորելով Հայրենիքի պաշտպանության համար առկա իրավիճակում միասնական ջանքերի գործադրման և րոպե առաջ լուծումներ ապահովելու անհրաժեշտությունը՝ Ալյանս կուսակցությունն ընդունում է միասնական օպերատիվ շտաբ ձևավորելու նախաձեռնությանը միանալու կուսակցությունների առաջարկը և ստորագրում է դիմում-պահանջը։ Այս մասին հայտարարություն է տարածել կուսակցությունը: Նշենք, որ հայտարարությամբ կուսակցությունները պահանջում են կառավարությունից հրատապ կարգով ստեղծել ռազմաքաղաքական հարցերի օպերատիվ կառավարման շտաբ-պետական հատուկ մարմին և Հայրենքի պաշտպանությունն արդյունավետ կազմակերպելու համար ներգրավել Հայաստանի և Արցախի Հանրապետությունների նախկին և գործող նախագահներին, վարչապետներին, պաշտպանության և արտաքին գործերի նախարարներին, ռազմական և քաղաքական փարձառություն ունեցող այլ անձանց:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր