00:00:00

Հակառակորդը շարունակել է հարձակողական գործողությունները, թեժ մարտեր եղել են հարավային ուղղությամբ. Արծրուն Հովհաննիսյան

22:37, 17 հոկտեմբեր 2020

Այսօր վաղ առավոտյան հակառակորդը շարունակել է իր հարձակողական գործողությունները նույն ուղղություններում, առավել թեժ մարտեր եղել են հարավային ուղղությամբ, հյուսիսային ուղղությամբ այսօր այդքան թեժ չի եղել, ինչպես նախորդ 2-3 օրերը: Այս մասին այսօր` հոկտեմբերի 17-ին, մամուլի ասուլիսին ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: «Հարավային ուղղությամբ ձեռնարկվել է լայնամասշտաբ գրոհ, հարձակում, ուղղություններից մեկում մոտավորապես 2-3 տասնյակ մեքենաներով շարասյունը փորձել է մոտենալ եւ հարձակում զարգացնել, սակայն մեր հրետանավորների դիպուկ կրակի արդյունքում շարասյունը խոցվել է եւ հակառակորդը ստիպված է եղել նահանջել: Այլ ուղղություններով համառ մարտեր են ընթացել, դրանցից որոշներում էլ այս պահին մարտերը շարունակվում են»,-ասաց նա: Արծրուն Հովհաննիսյանի խոսքով` հակառակորդը, որպես կանոն, մեծաթիվ զրահատեխնիկա այլեւս չի կիրառում, կիրառվել է օդուժ, ԱԹՍ-ներ եւ հրետանային կրակ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր