00:00:00

Ադրբեջանին զենքի վաճառքի դեմ ակցիա է անցկացվում Իսրայելում

18:56, 17 հոկտեմբեր 2020 Աշխարհ

Իսրայելում ցույց է անցկացվում է Ադրբեջանին զենք վաճառելու դեմ. միջոցառումը ներառում է Հայֆայից Երուսաղեմ ավտոերթ և Կնեսետի շենքի մոտ ցույց: Ըստ կազմակերպիչների՝ դրան մասնակցում են տասնյակ մեքենաներ և մի քանի հարյուր մարդ: «Մենք դիմում ենք Իսրայելի կառավարությանը՝ սա պահանջ է, ոչ թե խնդրանք, որ նրանք դադարեցնեն զենք մատակարարել Ադրբեջանին: Քանի որ մենք գիտենք, որ իսրայելական հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը ծառայում են Ադրբեջանին և օգտագործվում են Արցախի քաղաքացիական բնակչության դեմ», - РИА Новости-ին ասել է կազմակերպիչներից Արմինա Խանյանը: Հանրահավաքին մասնակցած մեքենաները զարդարված էին Հայաստանի ազգային դրոշի գույներով: Հանրահավաքին մասնակցում են Իսրայելի հայ համայնքի անդամները: Կազմակերպիչները հայտնել են, որ սա միայն Իսրայելի կառավարության վրա ճնշում գործադրելու մի շարք միջոցառումների սկիզբ է՝ Ադրբեջանին իսրայելական զենքի և ռազմական տեխնոլոգիաների մատակարարումը դադարեցնելու համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր