00:00:00

Ֆրանսիայի վարչապետը հայտարարել է, որ պետությունն ամենայն խստությամբ կպատասխանի ուսուցչի դեմ իրականացված ահաբեկչությանը

18:14, 17 հոկտեմբեր 2020 Աշխարհ

Պետությունը ամբողջ վճռականությամբ կպատասխանի Ֆրանսիայում ուսուցչի դեմ իրականացված ահաբեկչությանը, հայտարարել է վարչապետ Ժան Կաստեքսը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: «Իր պաշտպաններից մեկի միջոցով հենց Հանրապետությունն է ենթարկվել իսլամիստական ահաբեկչության հարվածին՝ ուղիղ սրտին»,- գրել է Կաստեքսը Twitter-ում: «Ի նշան ուսուցիչների հետ համերաշխության, պետությունը կարձագանքի ամենավճռական ձեւով, որպեսզի Հանրապետությունն ու նրա քաղաքացիներն ազատ ապրեն: Մենք երբեք չենք հանձնվի: Երբե՛ք»,- ընդգծել է նա: Ուրբաթ երեկոյան հանցագործը Փարիզի մերձակայքում գտնվող Քոնֆլանս-Սենտ-Օնորին նահանգի ուսումնական հաստատության մոտ գլխատել է մի ուսուցչի: Ենթադրյալ հարձակվողին ոստիկանության սպաները գնդակահարել են հարեւան Էրանի համայնքում: Սպանության հետաքննությանը միացել է դատախազության հակաահաբեկչական վարչությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր