00:00:00

UFC-ի մարտիկն աշխատում է դեղատանը

16:50, 17 հոկտեմբեր 2020 Աշխարհ

UFC-ի մարտիկ Խոակին Բակլին պատմել է, որ աշխատում է դեղատանը: «Երկար ժամանակ ես առանց աշխատանքի էի: Մարզվում էի օրական 8 ժամ և հասկացա, որ դա չափազանց շատ է: Այժմ ես ունեմ աշխատանք: Ես մարզվում է 2 կամ 3 անգամ և լավ եմ զգում ինձ: Ես հերթափոխի ղեկավար եմ և աշխատում եմ գիշերը»,- ամերիկացի 26-ամյա մարտիկի խոսքը մեջբերում է Yahoo-ն: Նախորդ շաբաթ Խոակին Բակլին UFC Fight Island 5 մրցաշարում հաղթել էր Իմպ Կասանգանիային: Այդ հաղթանակի համար նա ստացել էր 73 հազար դոլար՝ գումարած 50 հազար պարգևավճար: UFC-ում Բակլին պարտություն չունի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր