00:00:00

Լոնդոնի հայերը BBC-ից պահանջել են ճշմարտությունն ասել Արցախում տեղի ունեցող իրադարձությունների մասին

16:40, 17 հոկտեմբեր 2020 Աշխարհ

Հարյուրավոր հայեր բողոքի ակցիա են իրականացրել Լոնդոնում՝ BBC hեռուստառադիոընկերության դիմաց՝ պահանջելով ճշմարտությունը ներկայացնել Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած ռազմական գործողությունների մասին: Բողոքի ակցիայի մասնակիցները վանկարկել են «Ամո՛թ BBC-ին», «Դադարե՛ք տարածել ադրբեջանական և թուրքական ստերը», «BBC-ի, պատմի՛ր ճշմարտությունը»: Նրանք ռազմահայրենասիրական երգերի ներքո ծածանել են Հայաստանի և Արցախի դրոշներն ու ընդգծել, որ բրիտանական հանրությունն արժանի է իմանալու ճշմարտությունը, և BBC-ին պետք է դադարի թաքցնել այն: Ցուցարարների ձեռքում պաստառներ են եղել, որոնց վրա գրված է եղել «Վե՛րջ տվեք ագրեսիային», «Ճանաչե՛լ Արցախը», «Ձեր լռությունը սպանում է խաղաղ մարդկանց»: Աշխարհասփյուռ հայությունը նմանատիպ բողոքի ակցիաներ իրականացնում է տարբեր երկրներում՝ այդ երկրների հեռուստաընկերություններից պահանջելով միջազգային հանրությանը պատմել ճշմարտությունը: Բողոքի ակցիա իրականացնողները իշխանություններից էլ պահանջում են դատապարտել Ադրբեջանին և Թուրքիային և ճանաչել Արցախի անկախությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր