00:00:00

Ֆրանսիայի ԶԼՄ-ները հայտնել են Փարիզի մերձակայքում դպրոցի ուսուցչին սպանողի անունը

15:20, 17 հոկտեմբեր 2020 Աշխարհ

Փարիզի արվարձանում դպրոցի պատմության ուսուցչին սպանողի անունն Է Աբդուլահ Ա.: Հոկտեմբերի 17-ին այդ մասին հայտնել Է Le Figaro թերթը։ Հրատարակությունը, վկայակոչելով իրավապահ մարմինների մի աղբյուր, հավաստել Է ավելի վաղ տարածված տեղեկատվությունը, որ մարդասպանը 18-ամյա չեչեն է, որը 2002 թվականին ծնվել է Մոսկվայում: Իրավապահ մարմիններին եւ հատուկ ծառայություններին հայտնի չի եղել նրա արմատական հայացքների մասին: Ավելի վաղ հաղորդվել Է, որ ոստիկանությունը ձերբակալել է ինը մարդու այդ գործի հետաքննության շրջանակում, որոնց թվում են մարդասպանի հարազատները: Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել են Փարիզում ՌԴ-ի դեսպանության մամուլի ծառայությունում, ռուս դիվանագետները հարձակվողի մասին տեղեկատվություն են խնդրել Ֆրանսիայի իշխանություններից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր