00:00:00

Ստեփանակերտի հրթիռակոծությունից տուժել է 3 քաղաքացի. նրանց տեղափոխել են հիվանդանոց

11:49, 17 հոկտեմբեր 2020

Ստեփանակերտի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի հրթիռակոծությունից տուժել է 3 քաղաքացիական անձ, ավերվել են բնակարաններ, ինչպես նաև հարված է հասցվել տնտեսական նշանակության մեկ օբյեկտի: Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ տուժածներին տեղափոխել են հիվանդանոց: «Գիշերվա ընթացքում հակառակորդը տարբեր զինատեսակներով ու կասետային ռումբերով հրթիռակոծել է կենտրոնական ու ծայրամասային մի քանի փողոց՝ զգալի վնաս հասցրել մարդկանց սեփական ունեցվածքին, ավերել բնակարաններ: Նաև տնտեսական նշանակության մեկ օբյեկտի է հարված հասել»,- նշում են Արցախի ԱԻ ՊԾ-ից և հավելում, որ ընդհանուր վնասների չափը ճշտվում է: Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն էլ «Տելեգրամ»-ի իր ալիքում Ստեփանակերտի գիշերային հրթիռակոծության հետևանքների վերաբերյալ տեսանյութ է հրապարակել: «Ստեփանակերտի խաղաղ բնակավայրերի ուղղությամբ Ադրբեջանի կողմից 6 ծանր հրթիռով դիտավորյալ հարվածների հետևանքներն են»,- կից գրել է Բեգլարյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր