00:00:00

Ինչպես պետք է լուծվի ղարաբաղյան հակամարտությունը՝ ըստ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի նախկին համանախագահի

10:41, 17 հոկտեմբեր 2020

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Արցախի հակամարտության կարգավորմանը: Նա, մասնավորապես, գրել է. «Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդները պետք է ընդունեն, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե Լեռնային Ղարաբաղի հարակից «օկուպացված տարածքները» վերադարձվեն ու կարգավիճակ լինի Լեռնային Ղարաբաղի համար: Սրանք հիմնարար սկզբունքների երկու կարևոր տարրերն են»: Նա անդրադարձել է նաեւ Թուրքիայի ներգրավվածությանը՝ նշելով. «Չնայած Թուրքիան ժխտում է իր աջակցությունը Լեռնային Ղարաբաղում Սիրիայից եկած վարձկաններին, օտարերկրյա գրոհայինների օգտագործումը վտանգավոր շրջադարձ է եւ հղի է պատերազմի ծավալման ռիսկով: Հայաստանի եւ Ադրբեջանի հարեւանները պետք է աջակցեն բարձր մակարդակի բանակցությունները»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր