00:00:00

Լուսադեմին թշնամին վերսկսել է հրթիռահրետանային հարվածները բնակավայրերին, առավել ինտենսիվ՝ Ստեփանակերտին եւ Շուշիին. ՊԲ

09:11, 17 հոկտեմբեր 2020

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հարաբերական կայուն լարվածությունը պահպանվել է: Արցախի ՊԲ-ից հայտնում են, որ օպերատիվ-մարտավարական իրադրությունում էական փոփոխություններ չեն արձանագրվել: Լուսադեմին թշնամական ուժերը, հերթական անգամ խախտելով հումանիտար հրադադարը, վերսկսել են հրթիռահրետանային հարվածները խաղաղ բնակավայրերի ուղղությամբ: Առավել ինտենսիվ հարվածներ են հասցվել Ստեփանակերտի և Շուշիի քաղաքացիական ենթակառուցվածքներին: ՊԲ ստորաբաժանումները հակառակորդի կրակը լռեցնելու ուղղությամբ դիմել են համարժեք գործողությունների: Ներկա պահին օպերատիվ-մարտավարական իրադրությունը գտնվում է ՊԲ ստորաբաժանումների վերահսկողության ներքո:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր