00:00:00

Դիմիր քո զինկոմիսարիատ, սիրելի եղբայր և հիշիր՝ Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց և այդ մեկ մարդը Դու ես․ Փաշինյան

01:00, 17 հոկտեմբեր 2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ բազմաթիվ նամակներ է ստանում, որոնց հեղինակները հարցնում են, թե ինչպես զինվորագրվեն հայրենիքի պաշտպանությանը:  Այս մասին Փաշինյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում: «Իմ այսօրվա ելույթից հետո բազմաթիվ նամակներ եմ ստանում, որոնց հեղինակները հարցնում են, թե ինչպես զինվորագրվեն հայրենիքի պաշտպանությանը։ Դիմիր քո զինկոմիսարիատ, սիրելի եղբայր և հիշիր՝ Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց և այդ մեկ մարդը Դու ես»,- գրել է Փաշինյանը: Հոկտեմբերի 16-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է Պաշտպանության նախարարության N զորամաս և հանդիպել առաջնագիծ ուղևորվող պահեստազորայիններին: Փաշինյանը ելույթով դիմել է առաջնագիծ մեկնողներին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր