00:00:00

Առնվազն 2 կատաղի գրոհներից հետո հյուսիսային ուղղությամբ մեր ԶՈւ-երին հաջողվել է հետ շպրտել հակառակորդին. Հովհաննիսյան

22:35, 16 հոկտեմբեր 2020

Այսօր՝ վաղ առավոտյան ադրբեջանական ԶՈւ-երը եւ’ հյուսիսում, եւ’ հարավում երկար հրետակոծություից հետո, որի ընթացքում կիրառվում են նաեւ օդային այլ հարձակման միջոցներ, ԱԹՍ-ներ, հրթիռներ, օդուժ, անցել են լայնածավալ հարձակման։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 16-ին, հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «Առնվազն երկու կատաղի գրոհներից հետո հյուսիսային ուղղությամբ մեր Զինված ուժերին հաջողվել է հետ շպրտել ադրբեջանական Զինված ուժերի ներկայացուցիչներին, ահաբեկիչներին եւ այլ խմբավորումներին, որոնց չի հաջողվել գրավել ոչ մի բարձունք, ոչ մի դիրք»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր