00:00:00

Արցախում գտնվելիս բոլորը պետք է ունենան անձը հաստատող փաստաթուղթ. Արցախի ԱԻ պետական ծառայություն

21:52, 16 հոկտեմբեր 2020

ԱՀ նախագահի ստորագրած հրամանագրի համաձայն, Արցախի Հանրապետությունում ազատ տեղաշարժվելու իրավունքի որոշակի սահմանափակումներ են մտցվել, ինչպես նաեւ սահմանվել է ԱՀ քաղաքացիների հանրապետությունից դուրս գալու հատուկ ռեժիմ: Ստեղծվել է պարետատուն, որի ղեկավարման համար պարետ է նշանակել ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Կարեն Սարգսյանը: Արցախի ԱԻ պետական ծառայությունը հայտնում է, որ ռազմական դրության ընթացքում փողոցներում ու այլ հասարակական վայրերում գտնվելու ժամանակ բոլորը պետք է իրենց հետ ունենան անձը հաստատող փաստաթուղթ (զինգրքույկ), ինչն, անհրաժեշտության դեպքում, պետք է ներկայացվի պարեկներին, ովքեր շուրջօրյա ծառայություն են իրականացնում ամբողջ հանրապետության տարածքում: Հորդորում ենք անվերապահ հետեւել պարետատան ցուցումներին, եւ տեղաշարժվել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր