00:00:00

Լիբանանը «զգալիորեն ապավինում է» ԱՄՆ-ի միջնորդությանը Իսրայելի հետ վիճելի ծովային սահմանի հարցում

20:37, 16 հոկտեմբեր 2020 Աշխարհ

Լիբանանը «զգալիորեն ապավինում է» ԱՄՆ-ի միջնորդությանը Իսրայելի հետ վիճելի ծովային սահմանի հարցում: Այս մասին հայտարարել է Լիբանանի նախագահ Միշել Աունը, հաղորդում է AP-ը: Նա հույս է հայտնել , որ Վաշինգտոնը կողմերին կօգնի հաղթահարել դժվարությունները: Նա այդ մաիսն հայտնել է Մերձավոր Արեւելքի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Դեւիդ Շենկերի հետ հանդիպումից հետո: Աունի վարչակազմի հայտարարության մեջ նշվում է, որ Շենկերը հույս է հայտնել, որ բանակցությունները կավարտվեն որքան հնարավոր է շուտ եւ դրական արդյունքների կհասնեն: Իսրայելն ու Լիբանանը դիվանագիտական հարաբերություններ չունեն եւ տեխնիկապես գտնվում են պատերազմական վիճակում: Յուրաքանչյուր երկիր հայտարարում է, որ Միջերկրական ծովի մոտ 860 քառ. կմ գտնվում է իր սեփական բացառիկ տնտեսական գոտու սահմաններում: Լիբանանը հույս ունի, որ իր տարածքային ջրերում նավթի եւ գազի հանքավայրերի բացումը կօգնի հաղթահարել ծանր տնտեսական եւ ֆինանսական ճգնաժամը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր