00:00:00

Ակնկալում եմ՝ մեր դատարանների միջև հարաբերությունները ևս կզարգանան արդյունավետ համագործակցության ոգով. ՌԴ ՍԴ նախագահը շնորհավորել է Արման Դիլանյանին

19:21, 16 հոկտեմբեր 2020 Աշխարհ

Արման Դիլանյանին Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով շնորհավորագիր է հղել Ռուսաստանի Դաշնության սահմանադրական դատարանի նախագահ Վալերի Զորկինը: Շնորհավորական հեռագրում մասնավորապես ասված է. «Իմ և իմ գործընկերների անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի բարձր պաշտոնում ընտրվելու առթիվ: Ակնկալում եմ, որ մեր դատարանների միջև ձևավորված հարաբերությունները այսուհետ ևս կզարգանան արդյունավետ համագործակցության ոգով»: Պատասխան նամակում ՍԴ նախագահ Արման Դիլանյանը շնորհակալություն է հայտնել ռուս գործընկերոջը շնորհավորական հեռագրի համար և հույս է հայտնել, որ երկու դատարանների միջև երկարամյա գործակցությունն անշեղորեն կամրապնդվի և կընդգրկի իրավական համագործակցության ամբողջ շրջանակը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր