00:00:00

Միայն սեպտեմբերին Ադրբեջանի՝ Թուրքիայից գնած զենքը կազմել է տարվա գնումների 65 տոկոսը

19:00, 16 հոկտեմբեր 2020 Աշխարհ

Թուրքական Yeni Mesaj կայքը ներկայացրել է Ադրբեջանին վաճառված զենքերի որոշ մանրամասներ։ Ըստ աղբյուրի՝ միայն սեպտեմբերին Ադրբեջանի՝ Թուրքիայից գնած զենքը կազմել է տարվա գնումների մոտ  65 տոկոսը։  2020–ի 9 ամսվա ընթացքում պաշտոնապես Ադրբեջան է արտահանվել 123 միլիոնի զենք։ Այդ թվից 77 մլն–ը միայն սեպտեմբերին։ Նշվում է, որ օգոստոս–սեպտեմբեր ամիսներին Թուրքիան մեծ քանակությամբ հարվածային ԱԹՍ–ներ է (Bayraktar TB2) վաճառել Ադրբեջանին։ Ադրբեջանը նախատեսում է նաեւ Թուրքիայից գնել ATAK ուղղաթիռներ ու ALTAY տանկեր։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր