00:00:00

Թուրքիան խոշոր զորակազմ է մտցրել Իդլիբ. լրատվամիջոցներ

19:32, 16 հոկտեմբեր 2020 Աշխարհ

Սիրիական Իդլիբի ապաէսկալացիոն գոտում, որտեղ այս տարվա մարտի սկզբից հրադադարի ռեժիմ է սահմանվել, մի քանի ամիս հարաբերական հանգստությունից հետո Թուրքիայի զինված ուժերը խոշոր զորակազմ են մտցրել: Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ 70 միավոր ծանր զրահատեխնիկան, այդ թվում՝ տանկերի և ինքնագնաց հրետանային կայանքների շարասյունը հինգշաբթի երեկոյան հատել է սահմանը և մտել Իդլիբ, գրում է eadaily.com-ը։ Նշվում է, որ ռազմական ավտոշարասյունը ուղևորվել է դեպի Իդլիբի ապաէսկալացիոն գոտում գտնվող թուրքական դիտակետեր։ Թուրքական թերթին հղումով Eadaily-ն հաղորդում է, որ թուրք զինվորականները նաև սկսել են Իդլիբի հարավային մասում նոր ռազմակայանի շինարարությունը։ Ինչպես նշում է թերթը, նոր ուժերի տեղակայումը տեղի է ունեցել անցյալ շաբաթ տարածաշրջանում լարվածության աճից հետո: Նշվում է, որ «նախագահ  Բաշար Ասադի ռեժիմի ուժերը կրկին ռմբակոծություն են իրականացրել»։ Իդլիբում Սիրիայի կառավարական բանակի և իսլամիստ գրոհայինների միջև զինված դիմակայությունը վերջին մի քանի շաբաթվա ընթացքում թեժանում է՝ չնայած այս տարվա մարտից պաշտոնապես գործող հրադադարի ռեժիմին։ Դամասկոսում ռազմական աղբյուրների տվյալներով՝ սիրիական բանակը լայնածավալ ցամաքային գործողություն է նախապատրաստում Իդլիբ նահանգի հարավային շրջաններում, քանի որ թուրքական կողմը մինչ այժմ չի կատարել իր պարտավորությունները Մ-4 մայրուղուց հարավ ընկած շրջաններից «սիրիական զինված ընդդիմության բոլոր մարտիկներին» դուրս բերելու վերաբերյալ: Այս տարվա սեպտեմբերի 17-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, իր հերթին, հայտարարել է, որ Թուրքիան ձգձգում է Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Իդլիբի ապաէսկալացիոն գոտում իրադրության կարգավորման հուշագրի շուրջ իր պարտավորությունների կատարումը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր