00:00:00

Սարկոզին մեղադրվում է հանցավոր խմբավորում ստեղծելու համար

16:47, 16 հոկտեմբեր 2020 Աշխարհ

Ֆրանսիական ֆինանսական հանցագործությունների դատախազությունը ուրբաթ հայտնել է, որ նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին մեղադրանք է առաջադրվել անցած երկուշաբթի մի քանի ժամ տևած հարցաքննությունից հետո։ Դատախազության տվյալներով՝ Սարկոզին մեղադրվում է հանցավոր համայնք ստեղծելու համար: Ֆրանսիայի պատմության մեջ, ինչպես պարզաբանել է BFM հեռուստաալիքը, առաջին անգամ է նման մեղադրանք առաջադրվում երկրի նախկին նախագահին։ Այս գործով սա Սարկոզիի դեմ չորրորդ մեղադրանքն է: Առաջին անգամ Լիբիայի իշխանությունները հայտարարել էին Սարկոզիի նախընտրական արշավի ֆինանսավորման մասին 2011-ի մարտի սկզբին: Մասնավորապես, Մուամմար Քադդաֆիի որդին՝ Սեյֆ ալ-Իսլամը, «Euronews»-ին տված հարցազրույցում, Ֆրանսիայի այն ժամանակվա նախագահից պահանջել է ընդունել Լիբիայի կառավարությունից ֆինանսական օգնություն ստանալու փաստը:
Սարկոզին զբաղեցնում էր Ֆրանսիայի նախագահի պաշտոնը 2007-ից 2012 թվականներին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր