00:00:00

Թուրքական լիրան կործանվում է․ Էրդողանի ծավալապաշտական քաղաքականությունը խոստանում է այն տանել դեպի ռեկորդային արժեզրկում․ CNBC

16:37, 16 հոկտեմբեր 2020 Աշխարհ

Թուրքական լիրայի փոխարժեքը հասել է ռեկորդային նվազագույն ցուցանիշի՝ 7,95 լիրա ԱՄՆ մեկ դոլարի նկատմամբ, և շարունակում է իր անարգել անկումը դեպի աննախադեպ 8 լիրա՝ ԱՄՆ մեկ դոլարի նկատմամբ ցուցանիշի, գրում է CNBC-ն։ Տնտեսական վերլուծաբանները վերջին մի քանի շաբաթների ընթացքում քննադատում են Անկարայի քաղաքական որոշումները՝ պնդելով, որ դրանք անդրադառնում են ազգային արժույթի վրա և արժեզրկեում լիրան։ «Եթե նայեք այդ երկրի վարած քաղաքականությանը, կհասկանաք, որ այն շատ համառ է դարձել»,-ասել է ներդրումային բանկիր և Կահիրեի ամերիկյան համալսարանի ներկայիս պրոֆեսոր Անգուս Բլերը։ Բլերի խոսքով՝ «արժութային շուկան չի սիրում անորոշություն, ագրեսիա»: Այս ասելով՝ նա նկատի ունի  Անկարայի աճող մասնակցությունը բազմաթիվ ռազմական հակամարտություններին, ներառյալ՝ Լիբիայում, Սիրիայում, Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում և Լեռնային Ղարաբաղում: Ինչպես նշում է աղբյուրը, թուրքական տարադրամից շատ ներդրողներ վախենում են նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անկանխատեսելիության և ծավալապաշտական արտաքին քաղաքականության, ինչպես նաև Կենտրոնական բանկի վրա նրա ունեցած ճնշման պատճառով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր